Սպորտ

ՖԻԴԵ-ի դասակարգման տղամարդկանց նոր աղյուսակում Հայաստանի երկու ներկայացուցիչ կա

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի դասակարգման տղամարդկանց նոր աղյուսակում Հայաստանի երկու ներկայացուցիչ կա

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է նոյեմբերի ամսվա դասակարգման նոր աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող շախմատիստներից միայն երկուսն են 100 լավագույնի մեջ: Գաբրիել Սարգսյանը 41-րդն է, իսկ Հայկ Մարտիրոսյանը` 58-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 17-րդն է:

Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է:

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը գրավել է 39-րդ տեղը, Աննա Սարգսյանը` 68-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 71-րդ հորիզոնականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում