Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնել զոհված հայ զինծառայողների մարմիները. ԳՇ պետ

Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնել զոհված հայ զինծառայողների մարմիները. ԳՇ 
պետ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կառավարության որոշմամբ ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որը աշխատանքներ է իրականացնում սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով անհետ կորած 25 զինծառայողների վերաբերյալ տեղեկություն ստանալու և հայտնաբերելու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը:

Նա հայտնեց, որ վերջին տեղեկություններով՝ 10 դի վերադարձվել է, և ԴՆԹ հետազոտության արդյունքում հնարավոր է անհետ կորածների թիվը կրճատվի:

ԳՇ պետը նշեց նաև, որ Ադրբեջանը դեռ թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել առաջնագծում՝  զոհված հայ զինծառայողների մարմինները հայտնաբերելու համար:

«Կարող եմ փաստել, որ ադրբեջանական կողմը համապատասխան թույլտվություն չի տվել, որպեսզի մեր ստորաբաժումները մտնեն և որոնողական աշխատանքներ իրականացնեն:
Այո, դեպք կա Կուտականի հատվածում, որ մեր անօդաչու թռչող սարքով դիտարկել ենք, որ մեր զինծառայողի դին գտնվում է  հակառակորդի դիրքի մատույցներում: Այնտեղ մտնելու թույլտվություն հակառակորդը չի տալիս»,- ասաց Ասրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am