Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Հայաստանի առաջընթացի երաշխիքը գիտական և տեխնոլոգիական ոլորտի բուռն զարգացումն է. Հայկ Չոբանյան

Հայաստանի առաջընթացի երաշխիքը գիտական և տեխնոլոգիական ոլորտի բուռն 
զարգացումն է. Հայկ Չոբանյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի առաջընթացի երաշխիքը գիտական և տեխնոլոգիական ոլորտի բուռն զարգացումն է: Այս մասին Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում  «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը: 

Չոբանյանը նշեց, որ գագաթնաժողովը Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևոր նշանակություն ունի: Նրա համոզմամբ՝ Հայաստանը չպետք է առանձնացնել սփյուռքից և Արցախից: Գագաթնաժողովը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի, հայ ժողովրդի ներկայի և ապագայի համար, հատկապես աշխարհաքաղաքական լարված իրավիճակում: 

«Շահում են այն երկրները, որոնց գիտությունն ու տեխնոլոգիաները հենված են համաշխարհային գիտելիքի վրա և զուգորդվում են տարբեր երկրների գիտական և տեխնոլոգիական ինստիտուտների համակարգերի հետ: Այս առումով Հայաստանում գիտելիքահեն ցանկացած ոլորտում որևէ տարբերություն չպետք է լինի»,- նշեց նա: 

Չոբանյանի համոզմամբ՝ Հայաստանը չի  իրացրել սփյուռքի ներուժը: Ըստ իրենց հաշվարկների՝ ՀՀ կառավարությունը տիրապետում է սփյուռքի ներուժի ոչ ավելի, քանի 5 տոկոսին: 

«Սփյուռքի ներուժի մեծ մասը մենք չենք օգտագործում: Օգտագործել բառը կոպիտ է հնչում, բայց եթե խոսքը վերաբերվում է ազգային շահերի հետապնդմանը և առաջմղմանը, նույնիսկ այդ կոպիտ բառը կարող ենք օգտագործել: Բոլորիս ներուժը պետք է օգտագործվի հանուն Հայաստանի և երկրի ապագայի: Կարևորում եմ համահայկական ջանքերի համատեղումը»,- ասաց Չոբանյանը: 

ԱՏՁՄ ղեկավարը շեշտեց՝ և սփյուռքում, և Հայաստանում գիտական և տեխնոլոգիական ոլորտում կան շատ կազմակերպություններ, որոնց միավորումը անհրաժեշտություն է: Առանց միավորման դրանց գործունեությունը անարդյունավետ է լինելու:

Կարինե Տերտերյան 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am