Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Արցախի նախագահը Ճարտարում մասնակցել է բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը

Արցախի նախագահը Ճարտարում մասնակցել է բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի 
բացման հանդիսավոր արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 24-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում մասնակցել է բարերար Վլադիմիր Ավագյանի միջոցներով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Ավագյանին՝ «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում սեփական միջոցներով անցած տարիների ընթացքում Արցախում իրականացրած շուրջ տասը միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական նախագծերի համար: Նա ընդգծել է, որ հերթական նախաձեռնությունը կարևոր գործոն է լինելու մատաղ սերնդի առողջ ապրելակերպի և հագեցած առօրյայի ապահովման համար:

Արցախի նախագահը հյուրերի հետ միասին ծանոթացել է մարզական կենտրոնի ժամանակակից պայմաններին, հետևել պատանիների ցուցադրական պարապմունքներին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, շրջանային վարչակազմի պատասխանատուներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից, այդ թվում՝ Ռուսաստանի հայերի միության ներկայացուցչական պատվիրակությունը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am