Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը դեմ չէ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով խորհրդակցություններին
16:24, 24 Հոկտեմբեր 2022
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով խորհրդակցությունների մեկնարկի շուրջ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է Վրաստանում մամուլի ասուլիսի ժամանակ։
«Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է Ալիևը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում