Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Եվրոպայի հարցով Ինտերպոլի նոր փոխնախագահ են ընտրել Բելգիայի ներկայացուցչին

Եվրոպայի հարցով Ինտերպոլի նոր փոխնախագահ են ընտրել Բելգիայի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի ներկայացուցիչ Պիտեր դե Բյուշերը հոկտեմբերի 21-ին եվրոպական տարածաշրջանի հարցով Ինտերպոլի փոխնախագահ Է ընտրվել կազմակերպության՝ Նյու Յորքում անցկացվող 90-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում, հաղորդել Է «Արմենպրես»-ը:

«Բելգիայից Պիտեր դե Բյուշերը երեք տարով ընտրվել Է Եվրոպայի հարցով փոխնախագահի պաշտոնում»,-ասվում Է Twitter-ում զետեղված Ինտերպոլի հաղորդագրության մեջ: Նոր փոխնախագահի թեկնածության շուրջ քվեարկությունը եղել Է փակ: Բացի բելգիացուց, այդ պաշտոնին հավակնել են Ռուսաստանի, Անդորայի, Հյուսիսային Մակեդոնիայի եւ Թուրքիայի ներկայացուցչները:

Ինտերպոլի կանոնադրությանը համապատասխան, կազմակերպությունում կան տարածաշրջանների գծով երեք փոխնախագահներ: Ինտերպոլի հոբելյանական 90-րդ Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում անցկացվում Է հոկտեմբերի 18-ից մինչեւ 21-ը: Այստեղ հավաքվել են Ինտերպոլի մեջ մտնող 195 պետություններից 166-ի, ներառյալ Ռուսաստանի, ներկայացուցիչները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am