1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հետ քաղաքական շփումների հնարավորությանը

Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հետ քաղաքական շփումների 
հնարավորությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի և Ադրբեջանի միջև շփումները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, որի արդյունքում այդ ծանր օրերին լուծվել են ամենակարևորը անհայտ կորածների, իսկ այնուհետև՝ ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները: Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ շփումներին:

«Մենք պետք է գիտակցենք այն խնդիրները, որոնք կապված են հոսանքի, գազի մատակարարման, կապի ու նոր ճանապարհի հետ: Բոլոր հանդիպումները, որոնք տեղի են ունենում, խաղաղապահների ներկայությունը միշտ պարտադիր է: Շփումներն առանց նրանց տեղի չեն ունեցել և չեն ունենալու: Ինչ վերաբերում է քաղաքական շփումներին կամ բանակցություններին, ապա այստեղ մենք պետք է որոշում կայացնենք քաղաքական ուժերի հետ՝ արդյոք ընդունում ենք այդ առաջարկությունները, ի՞նչ լիազորություններ են ունենալու բանակցողները կամ այդ հանդիպման մասնակիցները: Այս հարցում դեռ որևէ հստակեցում չունենք: Պետք է գնահատենք, թե դա ինչ է տալու մեզ: Եթե մենք դրանով կարողանալու ենք շարունակել պահպանել մեր դե ֆակտո անկախությունը, խաղաղությունը, կայունությունը, ինչպես նաև մեզ համար կենսական նշանակության հարցեր քննարկել և լուծել, ապա իհարկե, պարտավոր ենք անել՝ չզիջելով մեր ինքնորոշման իրավունքն ու կասկածի տակ չդնելով անկախության ճանապարհը»,- ասաց Հարությունյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]