Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Արցախի ԱԳ նախարարն ու Ռուբեն Վարդանյանը քննարկել են ադրբեջանա- ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

Արցախի ԱԳ նախարարն ու Ռուբեն Վարդանյանը քննարկել են ադրբեջանա-
ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հոկտեմբերի 19-ին ընդունել է բարերար, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանին։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, նշելով, որ նույն օրը տեղի է ունեցել նաև Ռուբեն Վարդանյանի հանդիպում-քննարկումը ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների հետ։

Քննարկվել է Արցախի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դավիթ Բաբայանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու և Արցախի զարգացման ու զորացման գործում անմիջական մասնակցություն ունենալու որոշումը՝ ընդգծելով այդ որոշման կարևորությունը թե՛ քաղաքական, թե՛ բարոյական տեսանկյուններից։

Նախարարը երախտագիտություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին Արցախին մշտապես սատարելու համար և շեշտել այս բարդ շրջանում արցախակենտրոն մոտեցում և ազգային մտածելակերպ ունեցող գործիչների ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am