Հասարակական

Հայաստանում վերջին մեկ շաբաթում Covid-19-ից մահացել է 6 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին մեկ շաբաթում Covid-19-ից մահացել է 6 մարդ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է 3108 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 387 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում գրանցվել է մահվան 6 դեպք:

Վերջին 7 օրվա ընթացքում առողջացածների թիվը կազմում է 791, ներկայում բուժում է ստանում 699 քաղաքացի:

Հայաստանում, ընդհանուր առմամբ, համավարակի ժամանակահատվածում կատարվել է 3 մլն 223 հազար 133 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 444 հազար 869 դեպք:

Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 433 հազար 602, մահացել է 8 հազար 706 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում