Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո. շվեյցարացի պատգամավոր

Չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի 
կառավարման ներքո. շվեյցարացի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:

Նա ընդգծեց, որ  ինքնորոշման իրավունքը շատ կարևոր կետ է մարդու իրավունքների տեսանկյունից:

«Հստակորեն տեսնում ենք, որ մարդկանց գոյության խնդիրը կա, և դա սպառնալիքի տակ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը պարզապես դուրս է մնացել միջազգային համայնքի ուշադրությունից: Քաղաքական լուծում պետք է գտնել, այլ ոչ թե դիմել զենքի օգնությանը, որը կբերի նոր ցեղասպանության, բայց Ադրբեջանի կողմից դա հստակ մերժվում է, և մենք պայքարում ենք դրա դեմ: Տարիներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտ է հայերի դեմ: Եվ չպետք է թույլ տրվի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո: Դա հնարավոր չէ: Եվ սա պետք է հստակ լինի բոլոր կողմերի համար»,- շեշտել է Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am