Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Բրյուսելում հոկտեմբերի 11-ին կարող է որոշում կայացվել Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ

Բրյուսելում հոկտեմբերի 11-ին կարող է որոշում կայացվել Հայաստան ուղարկվելիք 
քաղաքացիական առաքելության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնկալվում է, որ Եվրամիության անդամ երկրների դեսպանները հոկտեմբերի 11-ին Բրյուսելում կքննարկեն ու որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահությունն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանը, այդ մասին Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից Քաղաքական ու անվտանգության հանձնաժողովում։ Միության անդամ երկրների, ինչպես նաև Եվրախորհրդարանի լիակատար աջակցությունը ծայրաստիճան կարևոր են Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», - ասել է Կլաարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am