Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման համար Կառավարությունը 32 մլն 259 հազար դրամ է տրամադրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը 32 մլն 259 հազար դրամ է տրամադրել Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Շիրակի մարզպետարանը:
«49 մլն 716 հազար դրամ արժողությամբ «Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագրի գումարի 65 տոկոսը՝ 32 մլն 259 հազար դրամը, կառավարության համամասնությունն է, որն այսօր հատկացվել է Շիրակի մարզպետարանին՝ շինարարին տրամադրելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Շինարարական աշխատանքները իրականացվել են «ԻՍՊ ԳՐՈՒՊ» և «Լայն Շին» ՍՊԸ-ների կողմից։
Կարդացեք հոդվածը` Русский