Հասարակական

ԱՀԿ-ն ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի. ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն ռազմագերիների մասով  իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի. ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ռազմագերիների մասով իրականացվող գործառույթ կամ մանդատ չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արագ արձագանքման բժշկական թիմերի 5-րդ գլոբալ հանդիպման շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմերի ցանցի ղեկավար Ֆլավիո Սալիոն:

«Դա ավելի շատ ՄԱԿ-ի գործառույթն է: ԱՀԿ-ն չի ցանկանում որևէ անձի տեսնել վիրավոր, կամ հիվանդ, բայց ԱՀԿ-ն երկրների հետ աշխատում է թե ՛ճգնաժամերի, թե՛ հակամարտությունների ընթացքում և նաև դրանցից առաջ՝ փորձելով ապահովել տվյալ երկրի պատրաստվածության մակարդակը»,-նշեց նա:

Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Մայքլ Ռայան էլ հավելեց, որ ԱՀԿ –ն պատերազմական գործողությունների ընթացքում պետք է փաստաթղթավորի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը, հաշվի, քանակավորի և համապատասխան օղակներին հաղորդի դա:

«Նմանատիպ դեպքերը հետաքննելու, քրեական առումով դիտարկելու հնարավորություն ԱՀԿ–ն չունի, որովհետև նման գործառույթը ենթադրում է հրատապ բժշկական փորձաքննություն, բազմաթիվ տեղեկությունների հավաքում»,-հավելեց Ռայան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում