Տնտեսություն

Հայաստան ներկրվող ցեմենտի համար պետական տուրքը սահմանվել է 2 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

Հայաստան ներկրվող ցեմենտի համար պետական տուրքը սահմանվել է 2 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանի և Հովիկ Աղազարյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14 հազար դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 2000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն առհասարակ հանել: Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, նախագիծըերկրորդ ընթերցմամբ ընդունվել է 64 կողմ ձայներով:

Ավելի վաղ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը նշել էր, որ մինչև երկրորդ ընթերցում նախատեսվում էր ուսումնասիրել շուկան, տեսնել, թե գներն ինչպես են փոփոխվում՝ հարկ լինելու դեպքում տուրքի չափը վերանայելու պայմանով: Այսպիսով, երկրորդ ընթերցման փուլում որոշում է կայացվել տուրքն էլ ավելի իջեցնելու՝ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանել 2 հազար դրամ:

Բաբկեն Թունյանի խոսքով՝ 2019 թվականին տեղական արտադրողին պաշտպանելու նպատակով ներդրվել է ներկրման տուրքի չափ, մրցակցությանը դիմանալու, չսնանկանալու համար, սակայն այժմ, անգամ առանց տուրքի, ներկրվող ցեմենտը շատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քան տեղականը, որն էլ առաջացրել է ցեմենտի պակասուրդ. կառուցապատողները կանգնած են լուրջ խնդրի առջև: Օրենքն ուժի մեջ է մտնելու հրապարակման հաջորդ օրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում