Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանը տոնում է Հանրապետության հռչակման օրը

Չինաստանը տոնում է Հանրապետության հռչակման օրը

ՊԵԿԻՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տոնում է հիմնադրման օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  73 տարի առաջ այս օրը Պեկինի կենտրոնում` Տիանանմեն հրապարակում, չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե Դունը հայտարարեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման մասին:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրը երկրի կարևորագույն տոներից մեկն է, որին հաջորդում է «Ոսկե շաբաթը»` 7-օրյա հանգստյան օրերը:

Հանրապետության հռչակման նախօրեին` սեպտեմբերի 30-ին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդ Սի Ծինփինը և կուսակցական, պետական ղեկավարներ, հասարակության տարբեր շրջանակների ներկայացուցիչներ հարգանքի տուրք մատուցեցին ժողովրդական հերոսների հիշատակին։

Չինաստանի մայրաքաղաքում իսկական տոնական տրամադրություն է, քանի որ քաղաքը զարդարված է ծաղիկներով, որոնք խորհրդանշում են չին ժողովրդի մինչ օրս ունեցած ձեռքբերումները:

Ազգային տոնի կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհուրդն այսօր Պեկինի Ժողովրդական Մեծ դահլիճում ընդունելություն է կազմակերպել ՉԺՀ-ի հիմնադրման 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Վարվառա Հայրապետյան

Լուսանկարը`Xinhua-ի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am