Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Դավիթ Բաբայանն ու Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Դավիթ Բաբայանն ու Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի 
ներկայացուցիչները քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն 
առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Նորա Հովսեփյանի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամներ և մի խումբ բարերարներ։

Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացումներին առնչվող հարցեր։

Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության ջանքերը գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառույցն իր ուրույն դերակատարությունն ունի հայ ժողովրդի մտավոր ներուժի զարգացման գործում։

Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում  Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am