Դավիթ Բաբայանն ու Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչները քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Armenpress 13:46, 30 Սեպտեմբեր, 2022

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 29-ին հանդիպում է ունեցել Հայ դատի ԱՄՆ Արևմտյան շրջանի հանձնախմբի ներկայացուցիչների հետ՝ ղեկավար Նորա Հովսեփյանի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության խորհրդի անդամներ և մի խումբ բարերարներ։ Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացումներին առնչվող հարցեր։ Դավիթ Բաբայանը բարձր է գնահատել Հայ կրթական հիմնարկության ջանքերը գիտակրթական ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ կառույցն իր ուրույն դերակատարությունն ունի հայ ժողովրդի մտավոր ներուժի զարգացման գործում։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում  Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am