Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճամբարակում կատարվել է 200 հեկտար աշնանացան

Ճամբարակում կատարվել է 200 հեկտար աշնանացան

ԳԱՎԱՌ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ արդեն կատարվել է 200 հեկտար աշնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի խորհրդական Սերգեյ Ավալյանը, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 77 տոննա էլիտար սերմացու, եւս 20 տոննա սերմացու դրսից գնել են տնտեսությունները։

Աշնանացանի աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով։

«Ծրագրել ենք աշնանացանի ծավալները հասցնել մինչեւ 400 հեկտարի։ Սա կլինի գրեթե կրկնակի ավելին այս տարվա ցանքի տակ եղած տարածքներից։ Ունենք սերմացուի խիստ կարիք, որը փորձում ենք ձեռք բերել Հայաստանի տարբեր մարզերից, այլ վայրերից։ Առաջիկա օրերի ընթացքում կունենանք 300 հեկտարի չափ աշնանացան, մնացած հարյուր հեկտարը եւս կհասցնենք ցանել, քանի դեռ եղանակային պայմանները թույլ են տալիս։ Հաշվի առնելով աշխարհաքաղաքական բարդ իրավիճակը, մեր շուրջ ստեղծված անկանխատեսելի իրավիճակը՝ փորձում ենք  հնարավորինս ավելացնել հացահատիկի ցանքերը»,-նշեց Սերգեյ Ավալյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am