Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԵՀ-ն հայտնել է, որ «Հյուսիսային հոսք»-ի արտահոսքերը չեն սպառնում Եվրոպայի գազի մատակարարմանը

ԵՀ-ն հայտնել է, որ «Հյուսիսային հոսք»-ի արտահոսքերը  չեն սպառնում Եվրոպայի 
գազի մատակարարմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) հետևում է ռուսական «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հայտնաբերված գազի արտահոսքի հետ կապված իրավիճակի զարգացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը, այս մասին  սեպտեմբերի 27-ին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է ԵՀ խոսնակ Թիմ Մաքֆին։

«Այո, հանձնաժողովը տեղեկացվել է «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարներում հայտնաբերված երեք արտահոսքի մասին: Երկու արտահոսք կա «Հյուսիսային հոսք»-ում և մեկը՝ «Հյուսիսային հոսք 2» -ում: Մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին համապատասխան անդամ պետությունների հետ միասին: Այս պահին Եվրոպայում գազի մատակարարման համար որևէ հետևանքներ չկան»,-ասել է խոսնակը։

Մակֆին հիշեցրել է, որ «Հյուսիսային հոսք»-ով գազի մատակարարումը դադարեցվել է, իսկ «Հյուսիսային հոսք 2»-ը շահագործման թույլտվություն չի ստացել:

«Մենք նաև մշտադիտարկում ենք մեթանի արտահոսքի հնարավոր ազդեցությունները, որը գազ է, որը զգալի ազդեցություն ունի կլիմայի վրա: Ըստ մեր ստացած տեղեկատվության, միջադեպից տուժած երկրների ազգային իշխանությունները արտահոսքի տարածքի շուրջ անվտանգության գոտի են  ստեղծել»,- ասել է ԵՀ ներկայացուցիչը։

Իր հերթին ԵՀ պաշտոնական ներկայացուցիչների ծառայության ղեկավար Էրիկ Մամերն էլ նշել է, որ առայժմ չկան այնպիսի տեղեկություններ, որոնք թույլ են տալիս պարզել «Հյուսիսային հոսքում» արտահոսքի պատճառները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am