Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը. ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետին

Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը. ՌԴ դեսպանը՝ ՀԱՊԿ 
միացյալ շտաբի պետին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱՊԿ առաքելության առաջատար խումբը կազմակերպության միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ շարունակում է աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀԱՊԿ տելեգրամյան ալիքը, ՀԱՊԿ առաքելության առաջավոր խմբի՝ Հայաստան կատարած այցի շրջանակում ՀԱՊԿ ԱԽ ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հանդիպել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկու հետ։ Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և դրա կարգավորմանն ուղղված միջոցառումների հանգամանալից քննարկում։

Նույն օրը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ ՌԴ դեսպանը նշել է, որ «Երևանում հատուկ նշանակություն են տալիս ՀԱՊԿ առաքելությանը եւ հույս ունեն, որ ՀԱՊԿ-ն կարեւոր դեր կխաղա իրադրության կայունացման եւ իրավիճակի սրումը կանխելուն ուղղված քայլեր ձեռնարկելու գործում»:

Նախօրեին ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովն աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:

Առաքելության վրա դրված են առաջացած լարվածության ապաէսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am