Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ ԱԺ նախագահը Արցախի ԱԺ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում եւ Արցախում վերջին օրերին ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահը Արցախի ԱԺ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանում եւ 
Արցախում վերջին օրերին ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ներկայացուցչական պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, գործընկերները քննարկել են Հայաստանում եւ Արցախում վերջին օրերին ստեղծված իրավիճակին առնչվող մանրամասներ: Հիմնականում անդրադարձ է եղել 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ռազմական գործողություններին:

Ըստ աղբյուրի՝ մեկ ժամից ավելի տեւած հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է արցախցի գործընկերներին հուզող հարցերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am