Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները չեն դադարել՝ չնայած ներկա էսկալացիային և լարվածությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, իսկ սեպտեմբերի 13-14-ը` Երևան:

«Բանակցությունների հիմնական թեման եղել է խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումը: Մենք վստահեցնում ենք, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով` հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին լարվածության հետ կապված Ռուսաստանի դիրքորոշումը ներկայացված է ԱԳՆ սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ: «Մենք կոչ ենք անում կողմերին զսպվածություն դրսևորել և խնդիրները լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով` այդ թվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եռակողմ հանձնաժողովի շրջանակներում»,-նշել է նա՝ հնարավոր համարելով, որ տարածաշրջանում իրավիճակի սրման հարցն ուշադրության կենտրոնում կլինի նաև ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում, որի ընթացքում նախատեսվում է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

«Մեր զինվորականները սերտ կապի մեջ են երկու կողմերի հետ՝ կայուն հրադադարի հասնելու և ադրբեջանական ու հայկական զորքերին իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու ուղղությամբ»,-ասել է Զախարովան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում