Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում հակառակորդի գործողությունների հետևանքով մոտ 60 շինություն է ավերվել

Վարդենիս համայնքի տարբեր բնակավայրերում հակառակորդի գործողությունների 
հետևանքով մոտ 60 շինություն է ավերվել

ՎԱՐԴԵՆԻՍ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակառակորդի ռմբակոծության հետևանքով Սոթքում 40-ից 50, Կութում 10-ից 12,  Նորաբակում  5-ից 7 բնակարան է վնասվել` ներառյալ Սոթքի համայնքապետարանը: Այս մասին Վարդենիսում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ հավելելով, որ քաղաքացիական ենթակառուցվածքները վնասվել են կամ լրիվ, կամ մասնակի:

«Ամսի 12-ի լույս 13-ի գիշերը հակառակորդի կողմից հերթական կրակոցների պատճառով մի քանի գյուղեր տուժել են: Բնակիչները տարհանվել են,  տեղափոխվել  ապաստարաններ, որտեղ ապահովվում են ամեն ինչով»,-ասաց նա:

Ահարոն Խաչատրյանը նշեց նաև, որ քաղաքացիական անձանց շրջանում կա երեք վիրավոր:

«Նրանք արդեն ապաքինվում են, ծանր վնասվածքներ չեն ստացել: Հոսպիտալից  հետո նրանց տեղափոխել ենք Վարդենիսի բժշկական կենտրոն»,-հավելեց  նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]