Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող

Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է 105 զինծառայող

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի հարձակման հետևանքով հայկական կողմերի զոհերի ճշգրտված թիվը սեպտեմբերի 14-ի դրությամբ 105 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

Նա հիշեցրեց, որ նախորդ օրը հայտնել էր, որ զոհերի թիվը 49  է, սակայն, ցավոք, դա վերջնական չէր, ավելի մեծ էր զոհերի թիվը:

«Այսօրվա դրությամբ զոհերի ճշգրտված թիվը 105 է: Եվս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր նահատակների առաջ»,-ասաց վարչապետը:

Սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի,Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Սեպտեմբերի  13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակել է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]