Հասարակական

Կառավարությունը պատրաստվում է զինվորականների աշխատավարձը 240 տոկոսով բարձրացնել

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը պատրաստվում է զինվորականների աշխատավարձը 240 տոկոսով բարձրացնել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մտադիր է զինվորականների աշխատավարձը 240 տոկոսով բարձրացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ բարեփոխումների մասին հարցին:

«Զինված ուժերի բարեփոխումների ոլորտում մենք շատ լուրջ քայլեր ենք ձեռնարկում: Պատրաստվել է ծրագիր, մենք մեր զինվորականների աշխատավարձերն անգամներով պետք է բարձրացնենք, ոչ թե 25 կամ 30 տոկոսով, այլ՝ 3 անգամ: 240 տոկոսի մասին է խոսքը: Բայց այդ 240 տոկոսը շեմն է, բազան, որի վրա պետք է այլ գործակիցներ աշխատեն»,-ասաց Փաշինյանը:

Նա նաև հիշեցրեց, որ նախորդ տարիներին կրկնապատկել է նաև ռազմաարդյունաբերության ֆինանսավորումը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում