Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Թվային հմտություններ ապագայի համար. ի՞նչ ուսումնասիրել այսօր՝ վաղվա աշխարհին հարմարվելու համար

Թվային հմտություններ ապագայի համար. ի՞նչ ուսումնասիրել այսօր՝ վաղվա 
աշխարհին հարմարվելու համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ժամանակակից աշխարհն սկզբունքորեն տարբերվում է այն աշխարհից, որտեղ մենք ապրում էինք մի քանի տասնամյակ առաջ: Համացանցի գալուստով այն արագորեն զարգանում է, նախկինում շատ կարևոր հմտություններ անհետանում են, և կարևոր է, որ մարդիկ կարողանան արագ հարմարվել փոփոխվող միջավայրին, որտեղ հաղորդակցությունների մեծ մասը տեղափոխվել է առցանց հարթակներ:

Թվային կյանքը պահանջում է բոլորովին այլ հմտություններ: Բարեբախտաբար, դրանց տիրապետելու բոլոր գործիքներն ազատորեն հասանելի են: Պարզապես պետք է ընտրել, թե ինչին ուշադրություն դարձնել առաջին հերթին:

Թվային հիգիենա

Անձնական հիգիենան բաղկացած է պարզ կանոններից, որոնք օգնում են մարդուն առողջ մնալ և կանխել հավանական խնդիրների առաջացումը։ Այդպես էլ թվային հիգիենան օգնում է պաշտպանվել, բայց արդեն առցանց տիրույթում:

Խոսքն առաջին հերթին տեղեկատվական անվտանգության հիմնական կանոնների մասին է, որոնք անհրաժեշտ են բոլորին՝ անձնական գաղտնի տվյալները չվտանգելու և համացանցում խաբեբաների զոհ չդառնալու համար։ Այսպիսով, կարևոր է միշտ օգտագործել ժամանակակից հակավիրուս, ժամանակին թարմացնել օպերացիոն համակարգը և այլ ծրագրեր, չհետևել կասկածելի հղումներին և օգտագործել հուսալի հավելվածներ և վստահելի ռեսուրսներ:

Այնուամենայնիվ, տեղեկատվական անվտանգության հիմնական կանոններին հետևելուց բացի, թվային հիգիենան ներառում է նաև այլ կարևոր հմտություններ, ներառյալ ինտերնետ ռեսուրսների հետ աշխատելու ունակությունը, գիտակցումը՝ ինչ տվյալներով եք կիսվում և բովանդակության իսկությունն ստուգելու կարողությունը:

Ինչպես «ավանդական» անձնական հիգիենայի պահպանումը, այնպես էլ թվային հիգիենայի կիրառումը կօգնի առավել պաշտպանված լինել, ինչպես նաև «կթեթևացնի» այլոց կյանքը։ Իսկ եթե մեծամասնությունը հետևի այս կանոններին, ապա ամբողջ թվային միջավայրը կդառնա ավելի ապահով:

Բովանդակության ստեղծում

Բովանդակությունը թվային աշխարհի անբաժանելի մասն է: Ամեն վայրկյան առցանց տարածքում ստեղծվում է բազմաժանր և բազմատիպ բովանդակություն: Այս առումով թվային բովանդակության ստեղծումը դարձել է ժամանակակից աշխարհում ամենապահանջված հմտություններից մեկը, իսկ բովանդակություն ստեղծողը՝ ամենահեռանկարային մասնագիտություններից մեկը:

Գրագետ և գրավիչ տեքստեր գրելու, սոցիալական ցանցերի համար լուսանկարներ խմբագրելու և կրեատիվ տեսանյութեր նկարահանելու ունակությունն օգտակար է ոչ միայն պրոֆեսիոնալ բլոգերների, այլև բազմաթիվ այլ մասնագիտությունների տեր մարդկանց համար։ Սոցիալական մեդիայի բովանդակության միջոցով յուրաքանչյուրը կարող է կիսվել անձնական փորձով, արտահայտել սեփական կարծիքը, շփվել ուրիշների հետ և հանրայնացնել անձնական բրենդը:

Առավել արդյունավետ են զարգանում այնպիսի հանրաճանաչ հարթակներում ստեղծված բլոգները, ինչպիսիք են ակնթարթային մեսենջերները: Թիրախային լսարանի համար սա տեղեկատվություն սպառելու հարմար և ծանոթ ալիք է, իսկ բովանդակություն ստեղծողների համար մեսենջերներն ունեն բոլոր պայմանները հարմարավետ բլոգներ ստեղծելու համար։

Օրինակ, այս գարնանը Viber-ը ներկայացրեց իր նոր թարմացումը բովանդակություն ստեղծողների համար։ Մեկնաբանությունների, վերլուծության և հետաձգված հրապարակումների հնարավորությամբ Viber ալիքների շնորհիվ կարող եք կիսվել տարաբնույթ բովանդակությամբ՝ լուսանկարներով, տեսանյութերով և տեքստերով: Ալիքների օգնությամբ Viber մեսենջերում բովանդակություն ստեղծողները կարող են շփվել թիրախային  լսարանի հետ ամբողջ աշխարհում, ավելի լավ հասկանալ նրանց հետաքրքրությունները և մեկնաբանությունների միջոցով հետադարձ կապ պահպանել, վերլուծել ինսայթները՝ օգտագործելով ներքին վերլուծության գործիքակազմը, իսկ օգտատերերը հեշտությամբ կարող են գտնել «իրենց» բովանդակությունը, համապատասխան ալիքներն ու այն տեղեկատվությունը, որով նրանք առավել հետաքրքրված են:

Ցանկության դեպքում կոնտենտ մշակողները Viber-ում կարող են լինել առավել կրեատիվ և ստեղծել սեփական սթիքերների փաթեթներ  ու GIF անիմացիաներ: Անսահմանափակ թվով հետևորդների հնարավորությունը և մոդերատորության հարմարավետ գործիքակազմը թույլ կտան ստեղծել ինչպես մասշտաբային ալիք, որը կմիավորի հազարավոր ընթերցողների, այնպես էլ անձնական բլոգ, որին կբաժանորդագրվեն միայն ընկերները: Ձևաչափի ընտրությունը որոշում է օգտատերը։ Այստեղ կարևորը կրեատիվությունն ու անսահման երևակայությունն է:

Համացանցային էթիկետ

Թվային էթիկետի կանոններն առաջին անգամ սահմանել է ամերիկացի ծրագրավորող Վիրջինիա Շին 1994 թվականին «Netiquette» գրքում։ Այսօրվա ինտերնետն ամենևին էլ այն չէ, որով մարդիկ օգտվում էին 1994 թվականին, բայց հարգանքը զրուցակցի և նրա կարծիքի նկատմամբ միշտ ակտուալ է։

Թվային վարվելակարգն արագորեն փոխակերպվում է ինտերնետի հետ մեկտեղ. օրինակ, մեսենջերների հայտնվելուն պես ծագեց նոր կանոնների առաջացման անհրաժեշտություն՝ հարմարեցված ակնթարթային հաղորդագրությունների ձևաչափին։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն փաստը, որ բջջային սարքերի շնորհիվ օգտվողները բառացիորեն շուրջօրյա հասանելի են։

Այս համատեքստում օգտակար է պարբերաբար ստուգել, թե որ գործիքներն են առավել  արդիական հաղորդակցվելու համար՝ հաշվի առնելով նոր հարթակների պարբերական զարգացումը։ Այս թեմայով առկա են բազմաթիվ ուղեցույցներ և առաջարկություններ: Բարեկիրթ առցանց հաղորդակցությունը կօգնի ոչ միայն պահպանել սեփական էմոցիոնալ հավասարակշռությունը, այլև ավելի արդյունավետ լուծել խնդիրներն առցանց հաղորդակցության ընթացքում:

Տվյալների մշակման հիմնական հմտություններ

Տվյալները մեզ շրջապատում են ամենուր և օգտագործվում են տարբեր ոլորտներում՝ հաղորդակցությունից մինչև մեքենայական ուսուցում, բժշկությունից մինչև սպորտ: Ամեն րոպե մարդիկ ավելի ու ավելի շատ տվյալներ են արտադրում․ տվյալների հետ գրագետ աշխատանքն օգնում է զարգացնել ինչպես առանձին ընկերություններ, այնպես էլ ամբողջական ոլորտներ: Այդ իսկ պատճառով տվյալների հետ աշխատելու, դրանք վերլուծելու և տարբեր նպատակներով օգտագործելու ունակությունն օգտակար է բոլորի համար։ Խոսքը վերաբերում է և՛ մեծ տվյալների մշակմանը, և՛ թիրախային վերլուծությանը:

Նման հմտությունների համար պահանջվում է համապատասխան ծրագրերի և ծրագրավորման լեզուների իմացություն։ Երեխաներին կարելի է աստիճանաբար փոխանցել նման հմտությունները՝ սկսելով պարզ ծրագրերից, օրինակ, տվյալների վերլուծության համար կարևոր է իմանալ Excel ծրագիրն ու SQL հարցումների լեզուն։

Եվ, իհարկե, պետք է երեխայի ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, թե որքան կարևոր են վիճակագրությունը և տվյալները տարբեր ոլորտներում, ի վերջո, դա կօգնի ավելի արդյունավետ դարձնել աշխատանքն ու գտնել զարգացման կետեր: Կարելի է սկսել հասկանալի և հասանելի վերլուծություններից. օրինակ՝ ուսումնասիրելով սոցիալական ցանցերում կամ մեսենջերներից մեկում սեփական ալիքի կամ բլոգի վիճակագրությունը: Օրինակ՝ Viber ալիքի ադմինիստրատորներին հասանելի են ամբողջ ալիքի, նրա լսարանի և առանձին գրառումների վերաբերյալ մանրամասն տվյալներ. օգտագործելով օգտատերերի ժողովրդագրության վիճակագրությունը, նրանց վարքագիծը, ներգրավվածությունը և արձագանքները՝ ավելի հեշտ է դառնում զարգացնել ալիքը, հրապարակել համապատասխան և հետաքրքիր բովանդակություն:

Կարևոր թվային հմտությունների ցանկը չի սահմանափակվում այս կետերով, բայց դրանց առանձնահատկությունը կախված է յուրաքանչյուրից: Ծրագրավորման հմտություններն ու մեդիագրագիտությունը կարևոր են շատերի համար, սակայն համընդհանուր գիտելիքը պետք է առաջնահերթ լինի:

Աստղիկ Ավետիսյան

Հայկական Փի Ար ասոցիացիա


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am