Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանում ինձ լիովին զգում էի ինչպես տանը. Բրայան Մեյը կիսվել է տպավորություններով

Հայաստանում ինձ լիովին զգում էի ինչպես տանը. Բրայան Մեյը կիսվել է 
տպավորություններով

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար Queen խմբի կիթառահար, STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյը կիսվել է Երևանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում ստացած տպավորություններով, հույս հայտնել, որ մի օր կրկին կվերադառնա Հայաստան:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մեյը գրառում է կատարել «Ինստագրամի» իր էջում:

«Երևան, Հայաստան. դա շատ զգացմունքային էր, ռիսկային, ուրախ, աննկարագրելի: Ամիսների նախապատրաստությունից, քննարկումներից, փորձերից հետո մենք այնքան արագ հայտնվեցինք բեմում, և այնքան արագ, շատ արագ դա տեղի ունեցավ, մենք խոնարհվում էինք մեր հանդիսատեսի առաջ՝ վայելելով նրանց երջանիկ ձայները»,- նշել է Մեյը:

Ապա նա հավելել է. «Ես նույնիսկ բառերով չեմ կարող նկարագրել, թե անձամբ իմ հանդեպ սիրելի հայերի ընդունելությունն ինչ նշանակություն ուներ. այնքան սեր կար, ասես վաղուց կորած և վերադարձող երեխա կամ ամուսին, կամ պապիկ լինեի… շատ շնորհակալ եմ: Ես ինձ լիովին զգում էի ինչպես տանը»:

Նա հույս է հայտնել, որ մի օր կվերադառնա՝ գուցե այլ հանգամանքներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]