Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ռաֆայել Նադալը դուրս է մնացել US open-ից  

Ռաֆայել Նադալը դուրս է մնացել US open-ից

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնությունում հետագա պայքարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Նյու Յորքում ընթացող ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց մենախաղերի 1/8 եզրափակիչում Ռաֆայել Նադալի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ֆրանսիս Տիաֆոն էր: 3 ժամ 32 րոպե ձգված մրցախաղում իսպանացին զիջել է 6:4, 4:6, 6:4, 6:3 հաշվով 4 սեթերից հետո:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am