Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախում ավելի քան 90 ընտանիք նորակառույց բնակավայրում վիճակահանությամբ առանձնատուն է ստացել

Արցախում ավելի քան 90 ընտանիք նորակառույց բնակավայրում վիճակահանությամբ 
առանձնատուն է ստացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ասկերանի շրջանի Սղնախ, Մոշխմհատ, Մադաթաշեն և Ջրաղացներ գյուղերից տեղահանված 95 ընտանիք  վիճակահանությամբ տուն է ստացել Աստղաշեն համայնքի վարչական տարածքի նորակառույց թաղամասում:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝  նորակառույց առանձնատների վիճակահանության արարողությանը Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը խորհրդանշական է համարել  հետպատերազմյան դժվարին իրավիճակում Արցախի Հանրապետության օրը բնակարանամուտով տոնելը։

«Պետական միջոցներով այստեղ  շուրջ 136  տուն է կառուցվում։ Առաջիկայում մի քանի տասնյակ ընտանիքներ նույնպես  առանձնատներ կստանան այս բնակավայրում։ Մենք կորցրածի դիմաց կառուցում ենք բազմապատիկը՝  մեր կեցությամբ, գոյությամբ ու արարումով Արցախը հայկական պահելու համար»,-ասել է պետնախարարը։

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն օրհնության խոսքում նաև  կարևորել է ժողովրդագրական աճը՝ որպես Արցախի հզորացման գրավական, որի համար պետության կողմից այսօր հնարավորություններ են ստեղծվում:

Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի խոսքով՝   կառույցի  մեկամյա գործունեության ընթացքում ավելի քան  1000  բնակարան է տրամադրվել  շահառուներին։

Կոմիտեի նախագահը նշեց, որ վիճակահանությունը վաղ կազմակերպելու նպատակը նաև տանտերերին շինաշխատանքներում ընդգրկելն է և հնարավորություն ընձեռելը, որպեսզի նրանք արդեն իսկ կարողանան զբաղվել տնամերձ հողամասի մշակմամբ, գյուղատնտեսական աշխատանքներով:

Կոմիտեի նախագահի տեղակալ Իննա Իշխանյանի տեղեկատվությամբ՝  Ասկերանի վերին ենթաշրջանի 4 համայնքից  տեղահանված ընտանիքների համար նախատեսված նոր բնակավայրում  շինաշխատանքները դեռ շարունակվում են: Բոլոր տները համապատասխան գույքով ու կահավորմամբ շահագործման կհանձնվեն առաջիկա հունվարին:

 

Լուսանկարները՝ Ալվարդ Գրիգորյանի

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]