Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան հատվածում. Արցախի ՏԿԵՆ մամուլի խոսնակ

Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են նոր երթուղու համապատասխան 
հատվածում. Արցախի ՏԿԵՆ մամուլի խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվել են Ստեփանակերտ-Գորիս նոր երթուղու 4,7 կիլոմետրանոց հատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Վիկտորյա Պետրոսյանը։ «Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու ժամանակավոր այդ հատվածն ամբողջությամբ ասֆալտապատված է։ Այն գործելու է նույն տրամաբանությամբ, ինչ Ստեփանակերտ-Գորիս-Բերձոր ճանապարհը։ Նոր երթուղին արդեն գործում է, մինչև Արցախը Հայաստանին կապող միջանցքի հիմնական ճանապարհահատվածի կառուցման ավարտը: Ներկայում ռուս խաղաղապահները տեղակայված են այնտեղ ու վերահսկողություն են իրականացնում»,– ասել է Վ. Պետրոսյանը։

Նրա հավաստմամբ` ճանապարհն ամբողջ տարվա ընթացքում սպասարկվելու է համապատասխան մասնագետների կողմից և, անկախ եղանակային պայմաններից, երթևեկության հետ խնդիր չի առաջանալու։

Օգոստոսի 29-ին Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 30-ին ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր երթուղով` Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն-Մեծ շեն գյուղերի տարածքով։ ՆԳՆ-ի հաղորդագրությանը նախորդել էր Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նիստը, որի ժամանակ նշվել էր, որ 2020 թ. -ի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ստորագրած հայտարարության 6-րդ կետի համաձայն նոր երթուղին պահպանելու է միջանցքային տրամաբանությունը: Երթուղին Գորիս- Ստեփանակերտ մայրուղուն ժամանակավորապես կապող  մոտ 4,7 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են: Շահագրգիռ քննարկման արդյունքում Անվտանգության խորհուրդը որոշում էր կայացրել օգոստոսի 30-ի ժամը 20:00-ից Հայաստանի Հանրապետության հետ հաղորդակցությունն իրականացնել նոր երթուղով՝ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]