Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Շենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնից

Շենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնում 
«Սուրմալու» առևտրի կենտրոնից

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում ամբողջ գիշեր առանց դադարի իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

«Այժմ էլ աշխատանքներն ընթանում են: Ներկայում որոշակի հովացման գործընթացներ ենք կատարում: Ինչպես գիտեք, դեռ ունենք երկու անհետ կորած քաղաքացի, սակայն 16 մահացած անձանցից մեկը նույնականացված չէ: Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար ունենք մեկ անհետ կորած: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու եռահարկ շինության մոտակա տարածքներում: Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլուզման վտանգ կա»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ, որոնողական աշխատանքներն իրականացվելու են այդ հատվածում:

Մասնագետներ են հրավիրել սեյսմիկ ծառայությունից, մասնավոր ընկերությունից, խորհրդատվություն է իրականացվում հասկանալու համար, թե ինչպես շարունակեն աշխատանքները, որ հավելյալ վնասներ չլինեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]