Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վարդենիսը կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն

 Վարդենիսը կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այցով եղավ Վարդենիսի բժշկական կենտրոնում։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ մարզպետը բժշկական կենտրոնի հիվանդանոցային եւ պոլիկլինիկական ծառայություններ մատուցող մասնաշենքերում ծանոթացավ աշխատանքային պայմաններին, վերջին մեկ տարվա տեխնիկական վերազինումներին եւ նորոգման աշխատանքներին, շրջեց բաժանմունքներում, հիվանդասենյակներում, զրուցեց բուժանձնակազմի հետ։ Ինչպես ներկայացրեց Վարդենիսի բժշկական կենտրոնի տնօրեն Շահեն Շահինյանը, վերջին տարիների ընթացքում Վարդենիսի հիվանդանոցում բարելավվել են վիրաբուժական, գինեկոլոգիական , ռենտգեն հետազոտության, պոլիկլինիկայում` ակնաբուժական ծառայությունները ։ Տարբեր բարեգործական ծրագրերի միջոցով կամ տնտեսված միջոցների հաշվին որոշակիորեն բարելավվել են նաեւ շենքային ու աշխատանքային պայմանները, սակայն որակյալ բուժծառայությունների մատուցման համար արդեն միավորված բուժհաստատությունը պետք է արմատապես վերազինվի նորագույն բուժսարքավորումներով, ունենա շենքային բարձրակարգ պայմաններ, համալրվի որակյալ բժիշկ մասնագետներով, նեղ մասնագիտական նոր ծառայություններով։

Ամփոփելով աշխատանքային այցի արդյունքները` մարզպետ Կարեն Սարգսյանը հավաստիացրեց բուժանձնակազմին, որ շատ շուտով կարգավորվեն բոլոր խնդիրները, երբ Վարդենիսը պետական հոգածությամբ կունենա արդի չափորոշիչներին համապատասխան բժշկական կենտրոն` հագեցած բժշկական նորագույն սարքավորումներով, շենքային պայմաններով եւ որակյալ բժիշկներով։

«Այժմ փորձաքննություն է ընթանում Վարդենիսի հիվանդանոցի սեյսմակայունության վիճակի շուրջ ։Եթե փորձաքննությամբ հաստատվի, որ շենքն ունի բավարար սեյսմակայունության, ապա մենք կանգ կառնենք հիվանդանոցի կապիտալ նորոգման եւ վերազինման տարբերակի վրա, իսկ եթե պարզվի, որ շենքի սեյսմակայունությունը չի բավարարում, ուրեմն կձեռնարկի նոր շենքի կառուցումը նույն հիվանդանոցի տարածքում, որը կունենա բուժծառայությունների մատուցման ամենաժամանակակից պայմանները»,-ասաց մարզպետ Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան    


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]