Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆինլանդիան մասնագետներ կուղարկի Մեծ Բրիտանիա Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման համար

Ֆինլանդիան մասնագետներ կուղարկի Մեծ Բրիտանիա Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունն իր մասնագետներին կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ծրագրին մասնակցելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ֆիննական պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Ֆինլանդիան շուրջ 20 զինծառայողներ կուղարկի Մեծ Բրիտանիա՝ Ուկրաինայի զինված ուժերի պատրաստման ծրագրին մասնակցելու համար: Ուսուցման ծրագիրը կղեկավարի Մեծ Բրիտանիան, որն աջակցության համար դիմել Է գործընկեր երկրներին: Մեծ Բրիտանիայի տվյալներով, ծրագրի նպատակն Է՝ ապահովել մինչեւ 10 հազար ուկրաինացի կամավորների բազային զինվորական պատրաստությունը: Ծրագիրն անցկացվելու Է այս տարվա ընթացքում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ֆինլանդիան Ուկրաինա Էր ուղարկել շուրջ 10 փաթեթ ռազմական օգնություն, որի կազմը չի բացահայտվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am