Հասարակական

Պայթուցիկ սարքերի մասին ահազանգի կապակցությամբ ԱԻՆ-ը շարունակում է աշխատանքները

2 րոպեի ընթերցում

Պայթուցիկ սարքերի մասին ահազանգի կապակցությամբ ԱԻՆ-ը շարունակում է աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքերի մասին ահազանգիկապակցությամբ ԱԻՆ աշխատանքներն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեցին ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Աշխատանքները ընթացքի մեջ են: Այս անգամ ահազանգի մասին տեղեկատվության մասշտաբը մեծ է: Դրանով պայմանավորված ավարտական վիճակ չկա»,- նշեցին բաժնից:

Ավելի վաղ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 2-ին, ժամը 18։59-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի քաղաքապետարանում, մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, Բաղրամյան 19 հասցեում, ինչպես նաև զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում պայթուցիկ սարքեր են տեղադրված։

ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մեկական մարտական հաշվարկ մեկնել է վերոնշյալ հասցեներով։

Ըստ աղբյուրի՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան է մեկնել նաև Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական խումբը, իսկ Բաղրամյան 19 հասցե՝ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում