Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման հարց քննարկել. Աղաջանյան

«Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությունն ընդունելի չէ, ՀՀ-ն հրաժարվում է նման 
հարց քննարկել. Աղաջանյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ի սկզբանե հրաժարվել է և հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» հարց քննարկել, նման տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում ասուլիսի ընթացքում վերահաստատեց ՀՀ ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը խորհրդարանում ասուլիսում:

«Հայաստանի կողմից բազմիցս նշվել է, որ Զանգեզուրի միջանցքի տրամաբանությունը որևէ կերպ ընդունելի չէ Հայաստանի համար»,-ասաց Աղաջանյանը:

Նա հիշեցրեց, որ, երբ ՀՀ վարչապետի, Ադրբեջանի նախագահի և ԵԽ նախագահի վերջին հանդիպմանը հետևել է Ալիևի համապատասխան հայտարարությունը՝ այդ թվում նաև «Զանգեզուրի միջանցքը» հիշատակելով, ԵԽ նախագահի գրասենյակը հերքող հայտարարությամբ է հանդես եկել, որ նման բան չի քննարկվել:

«Այս գործելաոճը նոր չէ: Ադրբեջանը մշտապես առանձնացել է նմանատիպ գործելակերպով: Սա առանձնապես չի օգնում կամ խրախուսում կառուցողական քննարկումներին: Բայց, ցավոք, մեր հարևաններն առանձնանում են նմանատիպ ոչ պատշաճ, պայմանավորվածությունները չպահող գործելակերպով: Հայաստանի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել: Հայաստանը հրաժարվում է նման հարց քննարկել, հրաժարվել է ի սկզբանե»,- շեշտեց պատգամավորը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am