Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով ԱԺ խորհրդի նիստը կկայանա հուլիսի 14-ին

Ընդդիմադիրներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով ԱԺ խորհրդի նիստը 
կկայանա հուլիսի 14-ին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խորհուրդը հուլիսի 14-ին արտահերթ նիստ կանցկացնի, օրակարգում ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախագիծն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի արտահերթ նիստը նախատեսված է ժամը 18:30-ին:

ԱԺ խորհրդի որոշման նախագծի համաձայն՝ պատգամավորների ցանկում բացակայում են «Պատիվ ունեմ» խմբակցության քվոտայով խորհրդարան անցած Թագուհի Թովմասյանի ու Իշխան Զաքարյանի անունները:

Իշխան Զաքարյանը ավելի վաղ հայտարարել էր «Պատիվ ունեմ» խմբակցությունից դուրս գալու մասին:

Ցուցակում չկա նաև Մարտուն Գրիգորյանի անունը, որը պատգամավորական մանդատ է ստացել Արթուր Վանեցյանի՝ հրաժարական տալուց հետո՝ հունիսի 30-ին: Գրիգորյանն ընդգրկված է «Պատիվ ունեմ» խմբակցության կազմում: 

Ընդդիմադիրներ տևական ժամանակ է, ինչ չեն մասնակցում ԱԺ նիստերին, նրանք փողոցային պայքար էին սկսել: ԱԺ-ն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ ավելի վաղ  փոխնախագահի պաշտոնից հեռացրել էր «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին, իսկ Վահե Հակոբյանին՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ընդդիմադիր Արմեն Գևորգյանն էլ հրաժարվել էր ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը, սակայն, չի հրաժարվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am