Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Սարգիս Ադամյանը պայմանագիր կկնքի «Քյոլն»-ի հետ. գերմանական ԶԼՄ-ներ

Սարգիս Ադամյանը պայմանագիր կկնքի «Քյոլն»-ի հետ. գերմանական ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է «Հոֆենհայմ»-ից տեղափոխվել գերմանական մեկ այլ ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները:

Ըստ պարբերականների, Ադամյանը կտեղափոխվի «Քյոլն», որի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ից կվերադառնա «Հոֆենհայմ», որի հետ պայմանագիր ունի մինչև 2023 թվականը: Սարգիս Ադամյանն ավարտված մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել է բելգիական «Բրյուգե» ակումբում, որի կազմում դարձել է Բելգիայի չեմպիոն: «Բրյուգե»-ի կազմում Ադամյանը մասնակցել է 16 խաղի՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]