Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Հայաստանի բասկետբոլի ընտրանին փոքր երկրների ԵԱ-ի եզրափակիչում է

Հայաստանի բասկետբոլի ընտրանին փոքր երկրների ԵԱ-ի եզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության կիսաեզրափակիչում մրցեց Անդորրայի ընտրանու հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին քառորդում անզիջում համառ պայքար էր ծավալվել, սակայն Ռեքս Կալամյանի գլխավորած Հայաստանի ընտրանին երկու դիպուկ երեք միավորանոց նետումների շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ՝ այն դարձնելով 24:19:

Երկրորդ քառորդն արդյունավետ էր Հայաստանի համար, մեր թիմը մեծացրեց առավելությունը՝ 52:34: Մեծ ընդմիջմանը հաջորդած 3-րդ և 4-րդ քառորդներում Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ և ի վերջո հաղթեց 93:66 հաշվով:

Եզրափակիչում Հայաստանի ընտրանին կմրցի Մալթայի հետ: Հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]