Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է
16:12, 2 Հուլիս 2022
ԵՐԵՎԱՆ,2 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը դարձել է ռուսաստանցիների համար արտասահմանյան ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Aviasales-ի ներկայացրած վիճակագրության մեջ:
Ռուսների շրջանում ամենանախընտրելի ճանապարհորդական ուղղությունների տասնյակում են նաև Ստամբուլը և Անթալիան:
«Aviasales-ով հուլիսի համար ամրագրված ավիատոմսերի 2,9%-ը բաժին է ընկնում Հայաստանի մայրաքաղաքին»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ Ստամբուլն ու Անթալիան նույնպես հուլիսին մտել են օդային ճանապարհորդությունների ճանաչված քաղաքների տասնյակը։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում