Երևանը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենանախընտրելի ուղղություններից մեկն է

16:12, 2 Հուլիս, 2022

ԵՐԵՎԱՆ,2 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանը դարձել է ռուսաստանցիների համար արտասահմանյան ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է Aviasales-ի ներկայացրած վիճակագրության մեջ:

Ռուսների շրջանում ամենանախընտրելի ճանապարհորդական ուղղությունների տասնյակում են նաև Ստամբուլը և Անթալիան:

«Aviasales-ով հուլիսի համար ամրագրված  ավիատոմսերի 2,9%-ը բաժին է ընկնում Հայաստանի մայրաքաղաքին»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հավելելով, որ  Ստամբուլն ու Անթալիան նույնպես հուլիսին մտել են օդային ճանապարհորդությունների ճանաչված քաղաքների տասնյակը։


© 2009 ARMENPRESS.am