Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս 2022

Տեխնիկական աշխատանքների պատճառով հունիսի 29-ից հուլիսի 5-ն Արցախում դադարեցվելու է գազամատակարարումը

Տեխնիկական աշխատանքների պատճառով հունիսի 29-ից հուլիսի 5-ն Արցախում 
դադարեցվելու է գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տարվող տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ 2022-ի հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ-ն:

«Ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]