Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Աշխատանքային այցով ՌԴ մեկնած Արցախի ԱԳ նախարարը քննարկումների ընթացքում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին

Աշխատանքային այցով ՌԴ մեկնած Արցախի ԱԳ նախարարը քննարկումների 
ընթացքում անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության 
կարգավորման հեռանկարներին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունիսի 21-27-ն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, Մոսկվայում և մի շարք այլ քաղաքներում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը  հանդիպումներ է ունեցել քաղաքական, տեղեկատվական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։
 
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներում Արցախի դերին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր։

           

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]