Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Մադրիդում տեղի կունենա հականատոյական «հանուն խաղաղության գագաթնաժողով»

Մադրիդում տեղի կունենա հականատոյական «հանուն խաղաղության գագաթնաժողով»

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանուն խաղաղության գագաթնաժողովը», որի մասնակիցները հանդես են գալիս ՆԱՏՕ-ի դեմ, հունիսի 24-ին կմեկնարկի Իսպանիայի մայրաքաղաքում՝ հունիսի 28 – 30-ը Մադրիդում դաշինքի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիման նախօրեին: Այդ մասին Twitter-ում հայտնել են միջոցառման կազմակերպիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մասնավորապես, երկօրյա «հանուն խաղաղության գագաթնաժողովի» շրջանակներում նախատեսված են տարբեր փորձագետների, պրոֆեսորների եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ելույթներ: Կիրակի օրը կեսօրին Մադրիդում կկայանա բողոքի խոշոր ակցիա, որի մասնակիցները հանդես կգան ՆԱՏՕ-ի դեմ:

Դաշինքի հակագագաթնաժողովի կազմակերպիչներից մեկը «Զինաթափիր Մադրիդ» (Desarma Madrid) հասարակական պացիֆիստական շարժումն Է: Դրա ներկայացուցիչ Էնրիկե Կինտանիլյան ավելի վաղ ՏԱՍՍ-ի հետ կայացած զրույցում հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ի գործողություններն աշխարհում ոչ թե նպաստում են միջազգային անվտանգության ամրապնդմանն, այլ «ավելի շատ են պատերազմ բերում»:

Նա հանդես Է եկել այն բանի դեմ, որ Մադրիդն ընդունի Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովը: Կինտանիլյան նաեւ հավանություն չի տվել Իսպանիայի պաշտպանական ծախսերի ավելացմանը մնչեւ համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը, քանի որ դա կհանգեցնի սոցիալական կարիքների համար ծախսերի կրճատման: ՆԱՏՕ-ի հանդիպումը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով կկայանա հունիսի 28 – 30-ը Մադրիդում: Դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդման եւ անվտանգության ոլորտի համար կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքների հարցերը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]