Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Orion -ի հետ համագործակցության համար «Արմենպրես»-ն արժանացավ շնորհակալագրի

Orion -ի հետ համագործակցության համար «Արմենպրես»-ն արժանացավ 
շնորհակալագրի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում Orion Summit 2022-ն ամփոփվեց գործընկերներին շնորհակալագրերի հանձնմամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Orion-ը շնորհակալագրեր հանձնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանին, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների ակումբին, Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբին և այլ կազմակերպությունների:

Հայկական ստարտափ էկոհամակարգի աճի հարցում իր ներդրման և Orion Worldwide Innovations-ի հետ համագործակցության համար շնորհակալագիր ստացավ «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը: Շնորհակալագրեր ստացան նաև Հանրային հեռուստաընկերությունը և News.am-ը:

Orion Summit 2022-ն անցկացվեց Երևանում հունիսի 22-ին: Մասնակցեցին տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: Մասնակիցների թվում էին ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։ Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում:

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ

 

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]