Արցախ

Արտակ Բեգլարյանը ողջունել է Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

Արտակ Բեգլարյանը ողջունել է Հաղորտիի «Մունք» տեխնոդպրոցի մեկնարկը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 18-ին Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում մասնակցել է «Մունք» տեխնոդպրոցի բացման արարողությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարության «Ֆեյսբուք»-ի էջը։

Ըստ աղբյուրի՝ պետական նախարարը, ողջունելով «Ես» կրթական հիմնադրամի կողմից հիմնված տեխնոդպրոցի նախաձեռնությունը, իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ուրախ եմ, որ հետպատերազմյան իրականության մեջ այս նախաձեռնությունը կարճ ժամկետում կյանքի կոչվեց՝ ի շնորհիվ նախաձեռնող ու սրտացավ կազմակերպիչների ու աջակիցների: Այս տեխնոդպրոցն օրինակելի մոդել է թե՛ արդիական կրթություն ապահովելու, թե՛ համայնքային զարգացման համար, որի շնորհիվ, համոզված եմ, Հաղորտիում և հարակից բնակավայրերում կրթական ու զարգացման մեծ հաջողություններ են արձանագրվելու: Կառավարությունը կանգնած է նման նախաձեռնությունների կողքին, քանի որ դրանք ամրացնում են Արցախի ռազմավարական զարգացման հիմքերը, և սա լավ օրինակ է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության»:

Նշվում է, որ «Ես» կրթական հիմնադրամի տնօրեն և տեխնոդպրոցի նախաձեռնող Աշոտ Ավանեսյանը ներկայացրել է կառույցի հնարավորություններն ու ծրագրերը՝ ընդգծելով բոլոր աջակիցների, այդ թվում՝ Արցախի կառավարության, «ՌեԱրմենիա» հարթակի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունների կարևոր ներդրումը դրա կայացման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում