Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Շանթ Սարգսյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարն է

Շանթ Սարգսյանը Կարեն Ասրյանի հուշամրցաշարի առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարեն Ասրյանի անվան հուշամրցաշարը մոտենում է ավարտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող մրցաշարում կայացել են 8-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի աղյուսակի առաջատարը 7 միավորով Շանթ Սարգսյանն է: 6,5-ական միավոր ունեն Սամվել Տեր-Սահակյանը և Արթուր Դավթյանը:

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարին այս տարի մասնակցում են 8 երկրների (Հայաստան, Բրազիլիա, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Ֆիլիպիններ, Ինդոնեզիա և ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող ռուս շախմատիստներ) 98 մասնակից, որոնցից՝ 9-ը գրոսմայստեր։ 13-րդ հուշամրցաշարի մասնակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am