Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանն ու Իրանը քննարկում են համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր

Հայաստանն ու Իրանը քննարկում են համատեղ հետազոտական կենտրոնների 
ստեղծմանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտության և տեխնոլոգիաների նախարարի միջազգային հարցերով տեղակալ, Միջազգային գիտական համագործակցության կենտրոնի ղեկավար դոկտոր Վահիդ Հադադի Ասլի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ուսանողների և տեխնոլոգիաների փոխանակմանը, ինչպես նաև գիտատեխնոլոգիական պարկերի միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

Կողմերն անդրադարձ են կատարել  Իրանի Գիտության նախարարության պատվիրակության Երևան գործողմանը, ինչպես նաև քննարկվել  է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տեղեկատվության փոխանակմանը և համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծմանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում Իրանում Հայաստանի դեսպանը հայտնել է  իրանական կողմի առաջարկած ժամկետում,  իր երկրի գիտության նախարարի Թեհրան  այցելելու  պատրաստակամության մասին:

Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Հադդադի Ասլն  պատրաստակամությունն է հայտնել բարեկամ, հատկապես հարևան երկրների հետ գիտական ու տեխնոլոգիական ոլորտում համագործակցությունն ընդլայնելու և երկուստեք հարաբերությունների մակարդակը բարձրացնելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am