Քաղաքականություն

Ջեյք Սալիվանը ողջունել է տևական խաղաղությանն ուղղված հայ-ադրբեջանական դիվանագիտական ջանքերը

1 րոպեի ընթերցում

Ջեյք Սալիվանը ողջունել է տևական խաղաղությանն ուղղված հայ-ադրբեջանական դիվանագիտական ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարեկեցության հաստատմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Նա ողջունեց Ադրբեջանի և Հայաստանի միջև կարևոր ու պատմական դիվանագիտական ջանքերը՝ ուղղված տևական խաղաղության հաստատմանը: Սալիվանն իր աջակցությունը հայտնեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հյուրընկալած բանակցություններին: Նա հայտնեց ԱՄՆ պատրաստակամությունը՝ սերտորեն ներգրավվելու և աջակցելու առաջընթացին տարբեր միջոցներով, այդ թվում և՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում»,- ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Էդրիեն Ուոթսոնի հայտարարության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում