Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Արցախի նախագահը շրջանային վարչակազմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Արցախի նախագահը շրջանային վարչակազմերի մասնակցությամբ աշխատանքային 
խորհրդակցություն է անցկացվել

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Քննարկվել են համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող իրավական ու կազմակերպչական խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները:

Օրակարգի մեկ այլ հարցով որոշվել է լուծարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը՝ լիազորությունների և գործառույթների զգալի մասը փոխանցելով շրջանային վարչակազմերին:

Նախագահը նշել է, որ կառավարման ապակենտրոնացման և շրջանների կարողությունների զարգացման քաղաքականության շրջանակում կատարվող այս քայլին կհաջորդեն նորերը, որոնք համայնքային և շրջանային իշխանություններին հնարավորություն կտան ավելի օպերատիվ և գործունակ լինել տեղական նշանակության հարցերը լուծելիս:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, շրջանների վարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am