Սպորտ

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն

2 րոպեի ընթերցում

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամներըշարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայիառաջնության մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը պոկում վարժության երկումոտեցմամբ` 167 կգ և 171 կգ, դարձավ առաջատար և նվաճեց այս վարժության ոսկե մեդալը: Հրում վարժությունում Հովհաննիսյանը երկու մոտեցմամբ բարձրացրեց 203 կգ և 206 կգ: Այս վարժությունում հայ ծանրորդն արժանացավ արծաթե մեդալի:

Երկամարտի 377 կգ քաշով Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ մասնակցող Արա Աղանյանը պոկում վարժությունումունեցավ հաջող երեք մոտեցում (160 կգ, 165 կգ, 170 կգ) և երկրորդը լինելով նվաճեց արծաթեմեդալ: Հրում վարժությունում Արա Աղանյանը գլխավերևում պահեց 200 կգ և 205 կգ: Երկամարտի 375 կգ արդյունքով Աղանյանը Եվրոպայի առաջնությանում երկրորդն է:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ էր նվաճելՌաֆիկ Հարությունյանը, իսկ Անդրանիկ Կարապետյանը դարձել էր պոկում վարժության արծաթեմեդալակիր, Տաթև Հակոբյանն էլ փոքր բրոնզե մեդալ է նվաճել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում